Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Hubble աստղադիտակը լուսանկարել Է գալակտիկայի մերձեցումը Ծիր Կաթինի հետ

Hubble աստղադիտակը լուսանկարել Է գալակտիկայի մերձեցումը Ծիր Կաթինի հետ

 ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Space.com պորտալը հունիսի 3-ին զետեղել Է Messier 90 գալակտիկայի նոր լուսանկարը, որը կատարել Է Hubble ուղեծրային աստղադիտակը՝ ճառագայթման մի քանի դետեկտորների օգտագործմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դա ամենապայծառ գալակտիկաներից մեկն Է, որը գտնվում Է 60 միլիոն լուսային տարի հեռավորության վրա, եւ այն ոչ շատ գալակտիկներից մեկը, որի սպեկտորը մանուշակագույն շեղում ունի, ինչը նշում Է, որ այն մերձենում Է մեր Ծիր Կաթին գալակտիկայի հետ: «Այն պայմաններում, երբ Տիեզերքն ընդարձակվում Է, մենք տեսնում ենք, թե գործնականում ինչպես են բոլոր գալակտիկաները հեռանում մեզնից, եւ դրանց լույսն ունի կարմիր շեղում, սակայն Messier 90-ը հազվագյուտ բացառություն Է»,- պարզաբանել են աստղագետները, որոնք լուսանկարն արել են աստղադիտակի լայնանկյուն խցիկի միջոցով: Messier 90-ը պարուրաձեւ գալակտիկա Է Կույսի համաստեղությունում: Առաջինն այն դիտարկել Է աստղագետ Շառլ Մեսսիեն 1781 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]