Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը հանդիում են ունեցել ուկրաինական ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը հանդիում են ունեցել ուկրաինական ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը և վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հրաչյա Թաշչյանը հանդիպում են ունեցել Հայաստան ժամանած ուկրաինական լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության պատճառները, երկրում ստեղծված այն իրավիճակը, որը հանգեցրեց հեղափոխության, ինչպես նաև տեղի ունեցած իրադարձություններից հետո ծավալվող գործընթացները, արտաքին քաղաքական գերակայությունները և արմատական բարեփոխումների ընթացքը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն ու օգնականը կարևորել են Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումն ու երկու երկրների փոխշահավետ գործակցությունը:

Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը պատասխանել են նաև ուկրաինացի լրագրողների և փորձագետների մի շարք հարցերի:

Վարչապետի մամուլի քարտուղարը մի քանի լրատվամիջոցների հարցազրույց է տվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]