Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանադրագետը դատական համակարգի առողջացումը տեսնում է բացառապես փուլային տարբերակով

Սահմանադրագետը դատական համակարգի առողջացումը տեսնում է բացառապես 
փուլային տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը դատական համակարգի առողջացման ծրագիրը տեսնում է բացառապես փուլային տարբերակով՝ դատական համակարգի արջև կոլապսի չկանգնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Վարդան Այվազյանն ասաց, որ դատական համակարգը բուժելու համար որևէ գործընթաց չպետք է դուրս լինի սահմանադրական և իրավական կարգավորման տրամաբանությունից:

Այվազյանը նշեց, որ անցումային արդարադատությունը և վեթինգը  գործող իրավակարգավորումների շրջանակներում չեն կարող կենսունակ լինել: «Պատկերացրեք մենք ունենք վեթինգային հանձնաժողով, որը վեթինգի է ենթարկում որևէ դատավորի: Հիմա դատավորը պետք է օգտվի Սահմանադրությամբ իրեն վերապահված մարդու իրավունքներից և եթե վեթինգային հանձնաժողովը դիտարկվի որպես պետական մարմին, ապա այդ պետական մարմնի գործողությունները պետք է բողոքարկվեն վարչական դատարանում: Այսինքն՝ դարձյալ ընկնում ենք վեթինգի և դատական իշխանության փակ շրջափուլի մեջ»,-պարզաբանեց նա:

Սահմանադրագետն ասաց, որ ԱԺ մեծամասնության քվեարկությամբ պետք է  փոփոխություններ արվեն Սահմանադրության 213, 215 անցումային դրույթներում, ընդ որում՝ այս դրույթների փոփոխությունների համար  բացարձակապես հանրաքվե պետք չէ: «Դա բացառապես կատարում է Ազգային ժողովը և պետք է մտցվի հետևյալ  իրավակարգավորումը, որ դատական համակարգի, ներառյալ նաև Սահմանադրական դատարանի այն բոլոր դատավորները, որոնք նշանակվել են մինչև 2015 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելը, պետք է վերանշանակման գործընթաց անցնեն գործող Սահմանադրության և գործող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումներով, ինչը հնարավորություն կտա նույն դատավորներին նորից պայքարել իրենց պաշտոնների համար»,-ասաց նա:

 Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

Իր ելույթում նա նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]