Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի 4 քաղաքների մարզադաշտերը լեփ-լեցուն են. ԱՀ պետնախարար

Արցախի 4 քաղաքների մարզադաշտերը լեփ-լեցուն են. ԱՀ պետնախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում անցկացվող ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը սպասարկող բոլոր չորս քաղաքների մարզադաշտերը լեփ-լեցուն են լինում խաղերի ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Արցախում այս օրերին ֆուտբոլային գեղեցիկ խաղեր են: Մարզասերների հետաքրքրվածության և ակտիվության հավաստումը լեփ-լեցուն մարզադաշտերն են մեր բոլոր չորս քաղաքներում: Երեկ Ասկերանում մեծ հաճույքով դիտել եմ Աբխազիա-Չամերիա խաղը, իսկ արդեն երեկոյան Ստեփանակերտի մարզադաշտում երկրպագել եմ մեր հավաքականին՝ ընդդեմ Սապմիի։ Հուրախություն բոլորիս՝ խաղն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ մեր տղաների»,- գրել է Մարտիրոսյանը;

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում:

Առաջնությանը մասնակցում են Աբխազիայի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, Հարավային Օսիայի, Չամերիայի, Սապմիի, Սեկեյի Լանդի, Պադանիայի թիմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]