Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում երկու անձ կալանավորվել է

 Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած դեպքով հարուցված քրեական 
գործի շրջանակում երկու անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համակիրների հետ  մայիսի 29-ին տեղի ունեցած դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում երկու անձ կալանավորվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Դատարանի որոշմամբ երկու անձ կալանավորվել է»,- ասաց Հարությունյանը:

Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին էին բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և Ռոլանդ Ա.-ն: Կասկածանքով բերման ենթարկվածներից Ալեքսեյ Բ.-ն ու Ռոլանդ Ա.-ն ձերբակալվել էին:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդ. 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258 հոդ. 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հարուցվել է քրեական գործ: 

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «Մայիսի 29-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում , այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ»: Զոհեր և վիրավորներ չկան: 
Ավելի վաղ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ Սամվել Բաբայանի համակիրների հետ մայիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի գործն ամբողջությամբ բացահայտվել է: Վանեցյանի խոսքով` դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]