Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ում պետության և մասնավորի գործընկերությունը խթանող օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ում պետության և մասնավորի 
գործընկերությունը խթանող օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման եւ պահպանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի սահմանումը և ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներդրման խրախուսումը, որը կնպաստի պետություն–մասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի խորհրդատուների աջակցությամբ:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 111 կողմ ձայնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]