1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարչապետի աշխատակազմը կունենա 720 հաստիք. հաստատվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը

Վարչապետի աշխատակազմը կունենա 720 հաստիք. հաստատվել է Սփյուռքի գործերի 
գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:

Մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը՝ 720 հաստիքային միավոր:

Մինչ Կառավարության կառուցվածքային փոփոխությունները, որոնցով 17-ի փոխարեն այսուհետ կառավարությունն ունենալու է 12 նախարարություն, օպտիմալացվելու է նաև Սփյուռքի նախարարությունը:

Վարչապետի աշխատակազմն ուներ 600 հաստիք: Պայմանավորված նրանով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներառվելու է վարչապետի աշխատակազմում, վերջինիս հաստիքների թիվն ավելացել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]