1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մինչ աշխատավարձի հարցի  պարզաբանումը «Սասստեքս»-ի շատ աշխատակիցներ կշարունակեն աշխատել նույն պայմաններում

Մինչ աշխատավարձի հարցի  պարզաբանումը «Սասստեքս»-ի շատ աշխատակիցներ 
կշարունակեն աշխատել նույն պայմաններում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու «Սասստեքս» ընկերության աշխատավորուհիները շարունակում են բարձրաձայնել իրենց բողոքը՝ ձեռնարկության ղեկավարության կողմից վարձատրության չափն ու պայմանագրային պայմանները վերանայելու հետ կապված:  Ավելի քան  3  օր շուրջ 150 աշխատակիցներ հրաժարվեցին աշխատել:  Խնդիրն առաջ է եկել այն բանից հետո, երբ ապրիլին կատարած աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձ է վճարվել` սահմանված նվազագույն 55.000 դրամից պակաս՝ 16 հազարից մինչև  37 հազար  դրամ: Աշխատակիցներին ընկերությունը պայմանագրով պարտավորվել է առաջին 3 ամիսը ամսական նվազագույն աշխատավարձի չափով՝ 55.000 դրամ վճարել, իսկ հետո, վարձատրությունը լինելու էր գործարքային: Թե ինչպես է սահմանվել գործավարձի գնահատումը, աշխատողները տեղյակ չեն։

Ըստ աշխատողների` մինչև հիմա իրենց չեն բացատրել, թե ինչպես է սահմանվում իրենց աշխատավարձի չափն ու ինչ  բանաձևով:

Բանվորուհիների բողոքին արդեն արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  գրասենյակը, նրանց հետ նաև  հանդիպել են թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության նախագահն ու Շիրակի փոխմարզպետ  Վարդան Գրիգորյանը:  Չնայած բողոքներին, այնուամենայնիվ, հունիսի 3-ին բանվորուհիներից շատերը կշարունակեն աշխատել նույն պայմաններում: Ըստ  տեղեկությունների՝ աշխատակիցների հետ հանդիպել  է «Սասստեքս» ընկերության տնօրեն Ֆրանկ Մաչասեկը: Նրա խոսքերով` Գերմանիա ուղարկված պատվերների 30-40 տոկոսը ետ է գալիս վատ որակի պատճառով: Սակայն այս պնդումը  բանվորուհիները անհիմն  են համարում: «Ստրուկի պես ենք աշխատում: Ոչ միայն աշխատավարձն է խնդիրը, այլև այն, որ աշխատանքային նորմալ պայմաններ ապահովված չեն, օրինակ, նորմալ օդափոխություն չկա արտադրական տարածքում, ճաշարան էլ չկա: Իսկ եթե բողոքում ես այդ ամենից, ղեկավարները դուռն են ցույց տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սասստեքս»-ի աշխատակցուհիներից մեկը՝  հրաժարվելով ներկայանալ. բանվորուհիներն լրագրողների հետ զրուցելիս խնդրում էին չնշել իրենց անունները՝ հետագա բարդություններից խուսափելով :

Աշխատակցուհիները, բացի ցածր աշխատավարձից, նաև  բողոքում են աշխատանքային վատ պայմաններից՝ հին մեքենաներից, օդափոխության համակարգի բացակայությունից,  անաշխատունակության թերթիկների  չվճարումից:

Խնդրով խոստացել է  զբաղվել թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Սրապիոն Առաքելյանը, իսկ մինչ այդ  բանվորուհիներից շատերը խոստացան երկուշաբթի աշխատանքի անցնել:

Ընկերությունը  գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակներում: «Սասստեքս» ընկերության մյուս տնօրեն Քրիստիան Գելեջին տարիներ շարունակ խոստանում էր միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել է նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները: 

Գործարանի նոր մասնաշենքի հիմնարկեքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]