1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեփանակերտում կայացել է ConiFA-2019 Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը

Ստեփանակերտում կայացել է ConiFA-2019 Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում  տեղի է ունեցել ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը. առաջնության կարգախոսն է «Բաց դռներ, ամուր դարպասներ»:

Միջոցառման  բացմանը  ներկայացվել  է   երաժշտական կոմպոզիցիա, որին միահյուսված ներկայացվել է Արցախի մշակույթն իր ողջ ներկապնակով. հորովել, փողային և  հարվածային  գործիքներ, թմբկահարներ, երգի  և  պարի  համույթներ, մանկական երգչախումբ, տարազների ցուցադրություն, Արցախի  այաներ    և  այլն:

Առաջնությանը  մասնակից  Աբխազիայի, Արցախի,Արևմտյան Հայաստանի,Հարավային Օսիայի,Չամերիայի,Սապմիի, Սեկեյի Լանդի, Պադանիայի թիմերը հաջորդականությամբ մտել  են  մարզադաշ՝  պտույտ կատարելով վազքուղով:

Այնուհետև  հնչել  է  օրհներգը:
Դրոշների բարձրացման պատիվը  տրվել  է Արցախի հանրապետության  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանին, Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանին, Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի անդամ Գևորգ Միրզոյանին:
Միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը: 
Նրա  խոսքով՝ Արցախում  այսօր   տեղի  է  ունենում     նշանակալի  իրադարձություն:
«Արցախ  են  ժամանել  բազմաթիվ   հյուրեր   աշխարհի  տարբեր  երկրներից, ադ  թվում   նաև՝ պետական  այրեր: Ուզում  եմ  ողջունել  եղբայրական  Հարավային  Օսետիայի    Հանարապետության նախագահ Անատոլի  Բիբիլովին, «Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների կոնֆեդերացիա»-ի նախագահ Պեր Անդրես-Բլինդին, «Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների Եվրոպայի կոնֆեդերացիա»-ի նախագահ Ալբերտո Ռիկյոյին  և  նշել, որ   մեզ  համար  մեծ   պատիվ  է  հյուրընկալել  ձեզ արցախյան  հողում: Նման  մարզական  միջզգային    միջոցառում  մեր  երկրում  տեղի  է ունենում  առաջին  անգամ: Այն  պատշաճ  մակարդակով  անցկացնելու  համար  տարվել  է  ծավալուն  և  քրտնաջան  աշխատանք:  Հուսով  եմ, որ  և´   մարզիկները,և´  ֆուտբոլասերները  բավականություն  կստանան  խաղերից: Սպորտը,   հատկապես  ֆուտբոլը, այն  բացառիկ բնագավառներից  է, որոնք  պետք   է  միավորեն   ժողովուրդներին  և  մարդկանց, ամրապնդեն  նրանց  միջև  բարեկամություն և  փոխադարձ  հարգանք, նպաստեն  կապերի  հաստատմանը և  այլն: Սպորտը չի ճանաչում սահմաններ և  սահմանափակումներ, խտրականություն  և  երկակի ստանդարտներ: Այն  խաղաղության  խորհրդանիշ  է, որտեղ  պայքարն  արդար  է,  և  հաղթում   է  նա, ով  լավ  է  պատրաստված:  Արցախում  ֆուտբոլի  նկատմամբ  միշտ  եղել  է  հատուկ  վերաբերմունք  և  մենք  ունենքձևավորված  ավանդույթներ:  Հուսով եմ, որ  այս  մրցաշարն  ի  հայտ  կբերի  ֆուտբոլային    նոր  դեմքեր, ովքեր   օրինակ   կծառայեն    մատաղ  սերնդի  համար  և  իրենց  խաղով  մեզ  կպարգևեն  բազմաթիվ  ուշագրավ  պահեր՝  առաջնությունը  վերածելով  իսկական   տոնի»,- մասնավորապես   ասել  է   Նախագահը:
Նա    շնորհակալություն  է  հայտնել  բոլոր   նրանց, ովքեր   իրենց  ավանդն  են  ունեցել   ConiFA-ի   կազմակերպման  գործում:
Միջոցառմանը ելույթով  հանդես  է  եկել  «Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների կոնֆեդերացիա»-ի նախագահ  Պեր Անդրես-Բլինդը:
Նրա  խոսքով՝ իրենց  համար  մեծ  պատիվ  է  բոլորի  հետ  միասին   այսօր  Արցախում ներկայացնել  ConiFA-2019  թվականի  Եվրոպայի   առաջնությունը:
«Այսօր   Եվրոպայի  մայրաքաղաքը  Ստեփանակերտն է: ConiFA-ի  ուղենիշ   սկզբունքներից  է   ֆուտբոլ   խաղալու  ազատությունը, այն  հարթակ  է, որ  յուրահատուկ  պատուհան  է  բացում  դեպի   մեծ  աշխարհ: Այս  հարթակը  մեզ  հնարավորություն  է  ընձեռում  ցույց  տալու   աշխարհին  մեր    ժողովրդի, մշակույթի, մեր ազգային  ինքնության  և  մեր    ժառանգության   մեծությունն  ու գեղեցկությունը:  Այս  առաջնությանը  հետևելու  են  միլիոնավոր    մարդիկ  աշխարհի  տարբեր  երկրներից: Մենք  ներկայացնում  ենք  տարբեր  երկրներ,  որոնք  ժառանգել  են տարբեր  մշակույթներ, անցել  պատմական  տարբեր ուղիներ, այդուհանդերձ   այս  առաջնությունը     մեզ  համախմբել  է  մեկ  հարկի  տակ՝ որպես  յուրահատուկ  դեսպաններ  հանդես  գալու և  աշխարհին    ներկայացնելու  մեր  ժողովրդներին, ցույց  տալու, որ,  անկախ  բոլոր  հանգամանքներից, անկախ  մեր  ծագումից,  մենք  կարող  ենք  ստեղծել   կենսատև  բարեկամություն  և  կարող  ենք  սերմանել  փոխադարձ  հարգանք:  ConiFA-ն   ձգտում  է  հասնել    խաղաղության, լինել ավելի   հանդուրժող, ավելի  բարեհաճ   աշխարհի հանդեպ: ConiFA-ի  գլոբալ  համայնքը  ներկայացնում է  ավելի  քան 370 մլն  մարդկանց աշխարհի  6  տարբեր  մայրցամաքներից. այս ցուցանիշներն  անընդհատ ավելանում  են»,-ավելացրել  է  Պեր  Անդրես-Բլինդը՝  նշելով, որ առաջիկա  9  օրերի  ընթացքում իրենք ականատես  են  լինելու  բոլոր  ժամանակների  լավագույն  ֆուտբոլային  առաջնությանը:
Նա  իր  խոսքում  ընդգծել  է, որ  արտերկրից  ժամանած   լրագրողներն առաջնությունը  մեկնաբանելիս   և  Արցախի  մասին  տպավորություններով  կիսվելիս    անպայման  կնշեն՝ Արցախը     հիասքանչ  է:
«Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների Եվրոպայի կոնֆեդերացիա»-ի նախագահ Ալբերտո  Ռիկյոյն  էլ   ասել է. «Մենք  բոլորս    հավաքվել  ենք  այստեղ  կարևորելու,  և  արժևորելու  սպորտի  և,  մասնավորապես,  ֆուտբոլի  դերը  մեր  կյանքում:  Սպորտը  օգնում  է   մարդկանց  հասնել  նոր  բարձունքների: Սպորտը  կարևոր  շարժիչ  ուժ  է  հանդիսանում  սոցիալական   հասարակության  բոլոր   խավերի    ներգրավածության համար:   Ֆուտբոլային  8  թիմեր  և  շուրջ  200  մարզիկներ  ձեռնամուխ  կլինեն    ֆուտբոլային  ամենաթեժ  պայքարին՝  հունիսի  9-ին  կայանալիք  վերջնախաղում  խաղարկվող    ֆուտբոլային  ամենակարևոր    գավաթի   համար»:
Ելույթներից հետո  «Արցախի ձայներ»  երաժշտական  նախագծի   անդամների   կատարմամբ հնչել  է  առաջնության հիմնը: Այնուհետև երգիչները մտել   են դաշտ և երգելով ուղեկցել   ֆուտբոլիստներին  դեպի նստատեղեր: Համերգային   ծրագրի  ընթացքում   երգերով  հանդես  են  եկել  հայ  և  իսպանացի  կատարողներ:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  նախագահի  տիկին Անահիտ  Սահակյանը, ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական  նախարար   Գրիգորի  Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը, Հարավային  Օսիայի  նախագահ  Անատոլի  Բիբիլովը, պետական  պաշտոնյաներ, հյուրեր  մի  շարք  երկրներից, լրագրողներ, ֆուտբոլասեր  հասարակություն  և  այլք:
Հանդիսավոր    միջոցառման  վերջում   տեղի է  ունեցել   ֆուտբոլային  հրավառություն: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]