Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի ՄԻՊ-ը շնորհավորել է երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ երեխաների լուսանկարների միջոցով

Արցախի ՄԻՊ-ը շնորհավորել է երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ 
երեխաների լուսանկարների միջոցով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ուղերձ է տարածել երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ կցելով դպրոցականների կողմից պատրաստված լուսանկարներ ու դրանց նկարագրությունները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Սիրով շնորհավորում եմ բոլոր երեխաներին և նրանց ծնողներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Երեխաների իրավունքների պաշտպանությունը համարելով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը՝ ես մեծապես կարևորում եմ, որ մենք ողջ տարին պատշաճ ուշադրություն դարձնենք երեխաների իրավունքներին՝ ելնելով նրանց լավագույն շահի սկզբունքից: Կարծում եմ՝ այս առիթով լավագույն շահը երեխաներին հարթակ տալն է, որպեսզի իրենք խոսեն իրենց իրավունքների մասին:

Ուստի, առաջարկում եմ ստորև ծանոթանալ ԱՀ ՄԻՊ կողմից 2018թ. կազմակերպված «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթին մասնակից լուսանկարներին և դրանց նկարագրություններին»:

 

  1. Հեղինակ՝ Լիլիթ Մազուլյան:
    Նա իմ եղբայրն է՝ Կորյունը: Ես հաճախ եմ դպրոց գալիս առանց նրա, որովհետև նա պետք է մեր ոչխարներին տանի արածեցնելու: Դպրոցի պատուհանից երբեմն երևում է, թե ինչպես է Կորյունը վազում նոր ծնված գառների հետևից՝ գիրքը թևի տակ սեղմած: Ես երազում եմ, որ իմ եղբայրն էլ, բոլոր երեխաների նման կարողանա դպրոց գալ ու դաս սովորել տանը: Ես երազում եմ, որ Կորյունը մեծ մարդ դառնա:

 

  1. Հեղինակ՝ Անրի Շահնազարյան
    Իմ լուսանկարում ընտանիքիս անդամներն են: Նրանցից յուրաքանչյուրի միջոցով ուզում եմ մարդկանց ասել այն ամենը, ինչ կուզենայի որ ամենուր այդպես լիներ: Կուզենայի, որ բոլոր երեխաները լինեն պաշտպանված, անհոգ մանկություն ունենան, ապրեն առողջ, լինեն սիրված ու գնահատված, անկախ նրանից թե ընտանիքում քանի երեխա է մեծանում: Մեծանան խաղաղ երկնքի տակ , ունենան հավասար իրավունքներ : Իսկ վերջում դեռ չծնված աղջիկն է, որին ծնողները թույլ չեն տալիս ծնվել, աղջիկ լինելու պատճառով , չէ՞որ նա էլ ունի լույս աշխարհ գալու իրավունք և իր ներդրումը ունենալու պետության զարգացման գործում:

 

  1. Հեղինակ՝ Անի Դանիելյան
    Ես՝ Անի Դանիելյանս, 10 տարեկան եմ: Ես ապրում եմ մի այնպիսի աշխարհում, որտեղ տիրում է անսահման գեղեցկություն, որը ստեղծել է Աստվածը, բնությունը և մարդը: Բայց, ցավոք սրտի, ոչ բոլորն են այն գիտակցում ու գնահատում:
    Մարդուն բնորոշ է ոչնչացնել, ավիրել և սպանել…..
    Ես երազում եմ ապրել խաղաղության և համերաշխության մեջ, որպեսզի բոլոր մարդիկ՝ անկախ իրենց սեռից, ռասայից, մաշկի գույնից,կրոնից, տարիքից, ապրեն խաղաղ և երջանիկ:
    Եվ ես ունեմ դրա ԻՐԱՎՈՒՆՔԸ
    Ունեմ նաև իրավունք չտեսնել պատերազմ, սիրել և սիրված լինել իմ հարազատների կողմից, ունեմ իրավունք պաշտպանված լինել պետության կողմից, ստանալ կրթություն, ապրել լավ սոցիալական պայմաններում, ստանալ որակյալ բժշկական օգնություն, զբաղվել սպորտով:
    ԵՎ ԵՍ ՈՒՆԵՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔԸ….

 

Մրցույթին ներկայացված բոլոր լուսանկարներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ, իսկ տեսանյութերին՝ այս հղմամբ:

Վերջին լուսանկարը մրցույթի ամփոփիչ միջոցառումից է. մրցույթի երկրորդ փուլի մասնակիցները՝ ԱՀ Մարդու իրավունքների երկրորդ և երրորդ պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Արտակ Բեգլարյանի հետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]