Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արոնյանն այլևս աշխարհի 15 լավագույն շախմատիստների շարքում չէ

Արոնյանն այլևս աշխարհի 15 լավագույն շախմատիստների շարքում չէ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել աշխարհի 15 լավագույն շախմատիստների շարքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՖԻԴԵ-ի հունիս ամսվա դասակարգման նոր աղյուսակում Լևոն Արոնյանը 16-րդ տեղում է: Նա նախորդ ամիս 10-րդն էր:

Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Լավագույն 10-յակում են նաև Ֆաբիանու Կարունան, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնիաչշին, Շահրիյար Մամեդյարովը, Վիշի Անանդը, Արտյոմ Վլադիսլավը:

Հայ գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 59-րդ, Հրանտ Մելքումյանը 89-րդ տեղում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]