1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Google Maps ծառայությունը կպատմի ռեստորանների լավագույն ճաշատեսակների մասին

Google Maps ծառայությունը կպատմի ռեստորանների լավագույն ճաշատեսակների մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google Maps ծառայությունը նոր գործառույթ Է գործարկում, որը կօգնի առավել մեծ ժողովրդականություն վայելող ճաշատեսակներն ընտրել ռեստորանների ճաշացանկից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության բլոգում:

Այս գործառույթը աշխատում Է մեքենայական ուսուցման հիման վրա վրա, որի դեպքում ճաշատեսակների անվանումները, որոնք տրամադրվում են Google Maps-ի օգտատարերի կողմից, ուղեկցվում են համապատասխան լուսանկարներով ու արձագանքներով:

Google Maps-ում ռեստորաններն ընտրելիս «Տեսություն» ներդրուկում օգտատերերը կկարողանան ծանոթանալ այցելուների տեղեկատվությանը: Եթե մարդը գտնվում Է մի երկրում, որի լեզուն նա չգիտե, ծառայությունը նրա համար թարգմանում Է բոլոր արձագանքները:

Ներկայում առավել մեծ ժողովրդականություն վայելող ճաշատեսակների դիտման գործառույթը Google Maps-ում հասանելի Է Android-ի համար, առաջիկա ամիսներին այն կհավելեն iOS-ի օգտատերերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]