Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի Աժ-ում քննարկել են 2018թ. բյուջեի կատարողականը

Արցախի Աժ-ում քննարկել են 2018թ. բյուջեի կատարողականը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Հովիկ Ջիվանյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Քննարկվել է 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ներկայացնելով նախագահի աշխատակազմի 2018թ. պահպանման ծախսը, նշել է, որ  նախատեսված 557մլն  660հազ. դրամից փաստացի ծախսվել է  473մլն 405հազ. դրամը, կամ նախահաշվի 85%-ը:

Ազգային ժողովի գործունեությունն ապահովելու համար, աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի փոխանցմամբ, 2018թ-ին պետական բյուջեից տրամադրվել է 601մլն 337հազ. դրամ, կատարողականը կազմել է 585մլն 92հազ. դրամ, կամ նախախաշվի 97,3%-ը:

ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի փոխանցմամբ՝ մարմնի պահպանման ծախսը հաշվետու տարում նախատեսված էր 327մլն 401հազ., ծախսվել է 306մլն 754հազ. կամ 93,7%-ը:

Արդարադատության նախարարության պահպանման ծախսը, նախարար Արարատ Դանիելյանի խոսքով, 2018թ.-ին նախատեսվել է 350մլն 324հազ. դրամ, կատարողականը կազմել է 337մլն 429հազ. դրամ կամ 96,3%-ը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացրած հաշվետվությամբ դատաական համակարգի պահպանման համար պետական բյուջեով նախատեսվել է 577մլն 113հազ. դրամ, ծախսվել է 548մլն 104հազ. դրամ կամ 98,4%-ը:

Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի փոխանցմամբ դատախազության նախատեսված բյուջեն կազմել է 503մլն 323հազ. դրամ, կատարողականը՝ շուրջ 469մլն դրամ կամ 93%-ը:

Հաշվեքննիչ պալատի անդամ Շուշանիկ Հայրապետյանի ներկայացմամբ՝ Հաշվեքննիչ պալատի 2018թ.-ի պահպանման ծախսը կազմել է 142մլն 828հազ. դրամ, կատարողականը՝ 123մլն 128հազ. դրամ:

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշել է, որ աշխատակազմի պահպանման ծախսը պետական բյուջեով նախատեսվել է 47մլն 449հազ. դրամ, կատարողականը կազմել է 44մլն 629հազ. դրամ կամ 94,1%-ը:

Քաղաքացիական ծառայության խորհրդին 2018թ-ին հատկացվել է 102մլն 153հազ դրամ, խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի փոխանցմամբ ծախսվել է 101մլն 206հազ. դրամը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման ծախսը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանի ներկայացրած հաշվետվությամբ, կազմել է 38մլն 937 հազ. դրամ, փաստացի ծախսը՝ 37մլն 891հազ. դրամ կամ 97,3%-ը:

Ամփոփելով նիստը՝ ԱԺ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն խմբակցություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]