Իրանում բազմամարդ երթեր են անցկացվել հաջակցություն Պաղեստինի
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Ալ-Քուդսի միջազգային օրվա առթիվ երթեր ու ցույցեր են անցկացվել ի պաշտպանության Պաղեստինի եւ ի նշան սեփական իրավունքների համար պաղեստինցիների պայքարում իրանցիների համերաշխության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, Թեհրանում միջոցառման համար, որն ընթացել Է իրավապահների ուժեղացված հսկողությամբ, ընտրվել Էր տասը երթուղի, որոնք վերջում հանգուցվել են մեկ կետում՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Թեհրանի համալսարանի մոտ:
Թեհրանի փողոցներով անցել են հազարավոր մարդիկ, որոնք վանկարկում Էին հակամերիկյան եւ հակաիսրայելական կարգախոսներ, մարդիկ ձեռքներին տանում Էին «Պաղեստինն ազատ կլինի» մակագրությամբ ցուցանակներ եւ երկրի դրոշները:
Երթեր են անցկացվել նաեւ այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Թավրիզը, Շիրազը, Մեշհեդը եւ ուրիշներ: Ալ-Քուդսիի օրը, որը նշվում Է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը, սահմանվել Է Իրանի հոգեւոր առաջնորդ եւ պետական գործիչ այաթոլլա Խոմեյնիի նախաձեռնությամբ 1979 թվականին՝ ի նշան պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության եւ իր իրավունքների համար նրա պայքարի աջակցության:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում