Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հավերժ երիտասարդ 51-ամյա ամերիկուհին բացահայտել Է իր արտաքնի գաղտնիքը

Հավերժ երիտասարդ 51-ամյա ամերիկուհին բացահայտել Է իր արտաքնի գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի բնակչուհի Լորա Հեյքիլան պատմել Է, թե ինչպես Է իրեն հաջողվում 51 տարեկանում ավելի լավ տեսք ունենալ, քան 20 տարեկանում: Նրա պատմությունը ներկայացրել Է Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինը խոստովանել Է, որ խստիվ չի հետեւել սննդակարգի եւ մարզումներով չի զբաղվել մինչեւ 35 տարեկանը, երբ առաջին անգամ հղիացել Է: Մինչ ամերիկուհին երեխայի Էր սպասում, նա սկսել առողջ սնունդ օգտագործել, իսկ ծննդաբերությունից շատ չանցած իր մեջ բացահայտել Է սերը ուժային մարզումների նկատմամբ: Այժմ Հեյքիլան աշխատում Է որպես անհատական մարզիչ եւ վարում Է Instagram-օգտահաշիվ՝ նվիրված առողջ կենսակերպին: Կինը նշում Է, որ իրեն մշտապես գրում են տղամարդիկ՝ ծանոթանալու խնդրանքներով: Երկրպագուները հաճախ կարծում են, որ ամերիկուհին 20 տարեկանից փոքր-ինչ ավելի Է: 49-ամյա ամուսինը՝ Ջեյը, որի հետ նա ամուսնացած Է արդեն 20 տարի, չի նեղվում կնոջ նկատմամբ երկրպագուների մշտական ուշադրությունից:

«Երբ ես 20 տարեկան Էի եւ 30-ից մի փոքր անց, բնականից նիհար Էի, ուստի հատուկ չԷի մտածում առողջության մասին: Ես պարզապես ցանկանում Էի լինել սլացիկ, եւ ինքնավստահությունս անհամեմատ ավելի փոքր Էր»,-խոստովանել Է նա: Նա խոստովանում Է, որ այժմ իրեն շատ ավելի լավ Է զգում, ուստի եւ գրավում Է տղամարդկանց ուշադրությունը: Հեյքիլայի խոսքով՝ իր համար շատ ավելի կարեւոր Է ոգեշնչել կանանց, իսկ երկրպագուների հաղորդագրություններին ինքն ուշադրություն չի դարձնում: «Բոլորն Էլ կարող են այսպիսի տեսք ունենալ, պարզապես աստիճանաբար ձեզ ընտելացրեք առողջ կենսակերպին: Խուսափեք վերամշակված կերակուրից, ավելի շատ բնական սնունդ օգտագործեք: Ձեզ ուժասպառ մի արեք չուտելով եւ կենտրոնացեք ծանրություններով մարզումների վրա»,- խորհուրդ Է տվել հավերժ երիտասարդ ամերիկուհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]