Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Իրանը մերժել Է արաբական կազմակերպությունների կողմից իրեն հասցեագրված մեղադրանքները


ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել Է ու դատապարտել արաբական երկրների դիրքորոշումը, որոնք գտնում են, որ Թեհրանը միջամտում Է Պարսից ծոցի պետությունների ներքին գործերին: Համապատասխան հայտարարությամբ մայիսի 31-ին հանդես Է եկել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ափսոսանք ենք հայտնում, որ Սաուդյան Արաբիան չարաշահել Է իր լիազորությունները Արաբական պետությունների լիգայի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովների անցկացման ընթացքում, օգտագործելով իր քաղաքական ազդեցությունը: Մերժում եւ դատապարտում ենք Պարսից ծոցի մի շարք երկրների անհիմն հայտարարությունները: Գագաթնաժողովների հանրագումարային հայտարարություններն արտացոլում են ոչ բոլոր մասնակիցների կարծիքները»,- նշել Է Մուսավին: Նա հավելել Է, որ Էր Ռիադը ճնշում Է գործադրել ամփոփիչ հայտարարությունների տեքստերը մշակելու ընթացքում, «սխալ քաղաքականություն Է վարում՝ կատարելով Իսրայելի ու ԱՄՆ-ի պահանջները եւ հակասություններ առաջացնելով տարածաշրջանում»: Ինչպես արդեն տեղեկացվել Է, արաբական երկրները Մեքքայում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել են, որ հաստատակամ են պաշտպանելու տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը եւ դատապարտել են Իրանի կողմից հնչող սպառնալիքները:

«Խորհուրդը վերահաստատեց Պարսից ծոցի արաբական պետությունների վճռականությունը պաշտպանելու տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը, համաշխարհային տնտեսության աճը եւ նավթաշուկաների կայունությունը եւ դատապարտեց ծովային նավագնացության ազատությանն ու նավթի մտակարարումներին Իրանի սպառնալիքները»,- ասված Է գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ տարածված ամփոփիչ հաղորդագրության մեջ: Բացի այդ, բանաձեւը կոչ Է անում միջազգային հանրակցությանը՝ կատարելու միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր պարտավորությունները եւ վճռական միջոցեր ձեռնարկել իրանական ռեժիմի դեմ: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները պահանջում են «ավելի արդյունավետ ու լուրջ քայլեր կատարել Իրանի կողմից միջուկային ներուժի ստեղծում թույլ չտալու նպատակով» եւ «ավելի խիստ սահմանափակումներ կիրառելու բալիստիկ հրթիռների իրանական ծրագրի դեմ»: Բանաձեւում նաեւ հայտարարվում Է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարությանն աջակցության մասին: Մեքքայում միաժամանակ անցկացվել Է երեք գագաթնաժողով՝՝ Իսլամական համագործակցության կազմակերպության, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի եւ Արաբական պետությունների լիգայի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ