Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՄԽ համանախագահները ներկայացրել են ԼՂ խնդրի կարգավորման հստակ քայլերի առաջարկներ

ՄԽ համանախագահները ներկայացրել են ԼՂ խնդրի կարգավորման հստակ քայլերի 
առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 27-30 տարածաշրջան այցելությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ ՄԽ կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մայիսի 27-30-ը տարածաշրջանային այց են իրականացրել, որի շրջանակում նրանք մայիսի 27-ին Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ մայիսի 30-ին Բաքվում՝ Իլհամ Ալիևի հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք հանդիպումներ են ունեցել նաև արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ մայիսի 28-ին ՄԽ համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Բաքվում նրանք հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են իրավիճակը հումանիտար ոլորտում:

«Այցի հիմնական նպատակն էր գնահատել իրավիճակի զարգացումը շփման գծում և միջազգային սահմանին, ինչպես նաև հետևել մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ու ապրիլի 15-ին Մոսկվայում  նրանց արտգործնախարարների միջև տեղի ունեցած քննարկումներին:

Ինչպես և պահանջվել էր, համանախագահները կարգավորման գործընթացի համար հետագա հստակ քայլերի առաջարկներ են ներկայացրել, այդ թվում և հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ: Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ առաջիկայում հանդիպել նրանց հովանու ներքո, ինչի մասին մանրամասները կհայտարարեն համապատասխան ժամկետում:

Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին կորուստների առնչությամբ և կոչ են արել կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելու էսկալացիայից»,- ասվում է հայտարարության տեքստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]