Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավելի քան 200 հազար շահառու ևս կօգտվի բժշկական օգնության և սպասարկման պետական ծառայություններից

 Ավելի քան 200 հազար շահառու ևս կօգտվի բժշկական օգնության և սպասարկման 
պետական ծառայություններից

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեղերի մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման կատարմամբ, ինչպես նաև բնակչության առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև համապատասխան դեղերի տրամադրման ծառայությունները մատչելի և հասանելի դարձնելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ դրա նպատակը պետական միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործումն է:

«Արդյունքում նախատեսվում է ունենալ բժշկական օգնության և սպասարկման հասանելի համակարգ` բնակչության սոցիալապես անապահով, առավել խոցելի խմբերի և համապատասխան պացիենտների համար: Մասնավորապես` առաջարկվում է շահառուների ցանկում ընդգրկել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները: Շահառուներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով, միաժամանակ այս շահառուները ներկայիս գործող կարգով չեն օգտվում ամբուլատոր պայմաններում անվճար հատկացվող դեղերից, ինչը բերել է նրան, որ այս շահառուները ոչ բարդացած հիվանդությունների բուժման նպատակով գերադասում են դիմել հիվանդանոցային անվճար բժշկական օգնության, քանի որ հիվանդանոցային բժշկական օգնությունը ներառում է նաև դեղերով ապահովումը:

«Նախաձեռնության արդյունքում ակնկալվում է թեթևացնել հիվանդանոցային բեռը և այն հիվանդությունները, որոնք հնարավոր է բուժել ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կողմից` դեղերի տրամադրմամբ: Առաջարկվող լրացուցիչ շահառուների թվաքանակը կազմում է շուրջ 200 հազար: Ցանկում նախատեսվում է նաև ավելացնել նոր հիվանդություն և ախտանիշ, մասնավորապես` «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշը և վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդությունը»,- ասաց նախարարը:

Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց ևս մեկ որոշում: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս, ՀՀ պետբյուջեի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրով սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակում բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է կառավարության համապատասխան որոշման համաձայն նաև առողջապահական ոլորտի հետևյալ կազմակերպությունների աշխատողները:

«Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել ծրագրի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստացող շահառուների ցանկը: Մասնավորապես՝ առաջարկվում է այդ ցանկում ներառել և առողջապահական փաթեթներ ձեռք բերել մարզերում` 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող արյան փոխներարկման կայանների բոլոր աշխատողների համար՝ բացառությամբ տնտեսական սպասարկում իրականացնող աշխատողների (թվով մոտ 50 աշխատակից), Երևան քաղաքում` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողների համար (թվով մոտ 560 աշխատակից): Առաջարկվում է նշված կազմակերպությունների բուժաշխատողների համար սահմանել փաթեթից օգտվող մնացած բուժաշխատողների համար նախատեսված նույն առողջապահական ծառայությունների փաթեթը: Արդյունքում առողջապահության ոլորտի ևս շուրջ 610 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի: Շահառուները անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ»,- նշված է հիմնավորման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]