Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Վրաստանը կշարունակի Ուկրաինայից Սահակաշվիլիի արտահանձնման գործընթացը


ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Գլխավոր դատախազությունը կշարունակի Ուկրաինայից նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման գործընթացը, որը մայիսի 29-ին ժամանել Է Կիեւ՝ Ուկրաինայի քաղաքացիության վերականգումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է դատախազ Կոկա Կացիտաձեն: Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 28-ին իր հրամանագրով վերադարձրել Է Սահակաշվիլիի քաղաքացիությունը: Քաղաքական գործիչը մայիսի 29-ին վերադարձել Է Ուկրաինա: «Քաղաքացիության կորստի կամ վերականգնման փաստը ոչ մի կերպ կապված չԷ նրա քրեական հետապնդման եւ արտահանձնման ընթացակարգերի հետ: Դատապարտված Միխեիլ Սահակաշվիլին անպայման ստիպված կլինի կանգնել վրացական արդարադատության առջեւ եւ պատասխանատվություն կրել կատարած հանցագործությունների համար»,- լրագրողներին հայտարարել Է դատախազը: Նրա խսքով՝ «դատախազությունը վաղուց Է իրավական ընթացակարգեր սկսել Սահակաշվիլիի արտահանձմնան առնչությամբ եւ կշարունակի այդ գործընթացը»: Սահակաշվիլին Վրաստանից հեռացել Է 2013 թվականին, որտեղ նրա դեմ հարուցել են մի շարք քրեական գործեր, որոնցից մի քանիսով նա բացակա դատապարտվել Է բանտային պատիժների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ