Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի ՊՆ հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունը

Արցախի ՊՆ հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած 
տեղեկատվությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած  տեղեկատվությունն առ այն, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել.

«Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը, իրականությանը չի համապատասխանում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ուժերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և, միաժամանակ, ադրբեջանական կողմին հորդորում ձեռնպահ մնալ սադրիչ ապատեղեկատվություններով իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար քայլերից»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]