1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կանադայի աճուրդում գնորդ չի գտնվել Մատիսի «Կինը նստած Է պատշգամբում» նկարի համար

Կանադայի աճուրդում գնորդ չի գտնվել Մատիսի «Կինը նստած Է պատշգամբում» նկարի համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսի (1869 – 1954) «Կինը նստած Է պատշգամբում»(Femme assise sur un balcon) նկարն այդպես Էլ չի վաճառվել Heffel Fine Art Auction House աճուրդում, որը մայիսի 29-ին ավարտվել Է Տորոնտոյում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CBC հեռուստաալիքը:

Կազմակերպիչները պլանավորել Էին նկարը վաճառել 3,8 – 5,8 միլիոն կանադական դոլարով (2,8 – 4,3 միլիոն դոլարով), բայց առավելագույն գինը, որն առաջարկել են աճուրդի մասնակիցները, կազմել Է ընդամենը 3 միլիոն կանադական դոլար (2,2 միլիոն դոլար):

Ինչպես ավելի վաղ հայտնել են աճուրդի կազմակերպիչները, Մատիսը կտավն ստեղծել Է 1919 թվականին Նիսում, եւ այն երկար ժամանակ պահվել Է նկարչի ընտանիքում: «Կինը նստած Է պատշգամբում» գործը նկարչի առաջին մեծ նկարներից Է՝ նկարված յուղաներկով կտավի վրա, որն աճուրդի Է դրվել Կանադայում: Դա նշանակալից իրադարձություն Է Կանադայի շուկայի համար»,- նշել են Heffel Fine Art Auction House աճուրդային տանը:

Մատիսի գործերը՝ Վան Գոգի եւ Պիկասոյի ստեղծագործությունների հետ մեկտեղ ամենաթանկն են համարվում աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]