Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չեռնոբիլը դարձել Է պատմության մեջ առավել ժողովրդականություն վայելող սերիալն ըստ IMDb-ի վարկածի

Չեռնոբիլը դարձել Է պատմության մեջ առավել ժողովրդականություն վայելող սերիալն ըստ IMDb-ի վարկածի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չեռնոբիլ» մինի սերիալը, որն ստեղծել Է HBO հեռուստաալիքը, դարձել Է պատմության մեջ առավել մեծ ժողովրդականություն վայելողը: «250 հեռուստաշոու՝ հանդիսականների ամենաբարձր գնահատականով» վարկանիշում, որը հրապարակվել Է IMDb-ի կայքում, սերիալն զբաղեցրել Է առաջին տեղը՝ մի քանի հորիզոնականով առաջ անցնելով «Գահերի խաղից»:

Կինոնկարը, որը պատմում Է 1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի մասին, ստացել Է 10 հնարավորից 9,6 բալ: Սերիալում գլխավոր դերերը կատարել են Էմիլի Ուոթսոնը, Սթելան Սքարսգարդը եւ Ջարեդ Հարիսը: «Չեռնոբիլ» մինի սերիալի պրեմիերան HBO ալիքում կայացել մայիսի 7-ին:

Այս պահին թողարկվել Է հինգ Էպիզոդներից չորսը: Վարկանիշի թոփ-5 են մտել նաեւ «Երկիր մոլորակը 2» (9,5), «Զինակից եղբայրներ» (9,4), «Երկիր մոլորակը» (9,4), «Բոլոր դժվարին ժամանակներում» (9,4) սերիալները:

«Գահերի խաղը» սերիալը 9,4 բալ վարկանիշով հայտնվել Է վեցերորդ տեղում: Internet Movie Database -ը խոշորագույն ինտերնետ-հարթակներից մեկն Է, որոնք նվիրված են կինեմատոգրաֆին: Վարկանիշը կազմելու համար օգտատերերը գնահատել են այն սերիալները, որոնք բաղկացած են առնվազն հինգ Էպիզոդից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]