1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մոսկվան Իրանին նախազգուշացրել Է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վտանգի մասին

Մոսկվան Իրանին նախազգուշացրել Է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Թեհրանին նախազգուշացնում Է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու վտանգի մասին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսելով միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունների մի մասի կատարումը կասեցնելու՝ մայիսի 8-ին Իրանի կողմից հայտարարված որոշման մասին, Ռյաբկովը նշել Է, թե Մոսկվան ելնում Է այն բանից, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) 26 եւ 36 պարագրաֆները Իրանին թույլ են տալիս «գործել այնպես, ինչպես նա գործում Է»:

«Դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք այն ամենին, ինչ ձեռնարկում Է Իրանը, ամենեւին ոչ: Ընդհակառակը, մենք Իրանին նախազգուշացնում ենք ՄԶՉՊ-ից դուրս գալու՝ ամենաբարձր մակարդակով հայտարարված մտադրության իրագործումից, օրինակ, եթե հակաիրանական պատժամիջոցների թեմաները վերստին ակտուալացվեն ՄԱԿ-ի ԱԽ-ում»,-ընդգծել Է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

«Մենք դա ճիշտ չԷինք համարի եւ մեծ հաշվով՝ կդիտարկեինք որպես վտանգավոր զարգացում, դա որպես օրինակ»,-հավելել Է նա: Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը, վկայակոչելով Իրանի նախագահի դիվանատանը մոտ կանգնած աղբյուրներ, հայտնել Է, որ Իրանը կարող Է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից, եթե իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հետ կապված իրադրության հարցն առաջադրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]