Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բոբրույսկի հայ համայնքի 20-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել

Բոբրույսկի հայ համայնքի 20-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Բոբրույսկի հայ համայնքի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումներ են կայացել մայիսի 25-ին:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոբելյանական միջոցառմանը ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանն իր խոսքում, շնորհավորելով համայնքային կառույցի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ, կարևորել է այն, որ Բոբրույսկի հայ համայնքը՝ ներդաշնակ ներգրավված լինելով բելառուսական հասարակության կյանքում, իր գործունեության առաջին իսկ օրվանից ստանձնել է երկու կենսական գործառույթ․ նպաստել երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ու, միաժամանակ, պահպանել ազգային ինքնությունը, լեզուն, ավանդույթները։

Բոբրույսկի հայ համայնքի ղեկավար Արշակ Թանդիլյանն իր ելույթում խոսել է համայնքի անցած ճանապարհի ու հայտնի ներկայացուցիչների մասին։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հայաստան մինսկյան քաղաքային մշակութալուսավորչական միության նախագահ Գեորգի Եղիազարյանը, Մոգիլյովի մարզային հայկական սփյուռքի նախագահ Կարեն Փամբուխչյանը, Բոբրույսկի և Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հոբելյանական տոնակատարությունների շրջանակներում հանդիսավոր պայմաններում Բոբրույսկի հայկական կիրակնօրյա դպրոցի յոթ ունկնդիրներին հանձնվել են ավարտական անդորրագրերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]