Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՀԿ-ն աջակցում է հակակոռուպցիոն պայքարին. Արդարադատության նախարարը հանդիպել է եվրոպական կառույցի ներկայացուցիչներին

ԵԱՀԿ-ն աջակցում է հակակոռուպցիոն պայքարին. Արդարադատության նախարարը 
հանդիպել է եվրոպական կառույցի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 29-ին ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող Վուկ Զուգիչի գլխավորած պատվիրակությանը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ եվրոպական կառույցի հետ համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ն աջակցելու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:

Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին անգնահատելի աջակցության համար և նշել, որ Հայաստանը շտապում է նյութականացնել ու անշրջելի դարձնել 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության արժեքները: «Մենք պատրաստվում ենք ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ՝ օգտագործելով աշխարհում կուտակված լավագույն փորձը»,- անդրադառնալով հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին՝ նշել է արդարադատության նախարարը՝ հատկապես կարևորելով կոռուպցիոն գործերի քննությունը մեկ միասնական մարմնում իրականացնելու ու հակակոռուպցիոն կանխարգելիչ մամինն օր առաջ ստեղծելու անհրաժեշտությունը: 

ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող Վուկ Զուգիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել հակակոռուպցիոն պայքարում ԵԱՀԿ աջակցությունը: Նրա խոսքով՝ սա Հայաստանին ուղղված ամենակարևոր ծրագրերից է, որին անմիջապես աջակցում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:  Վուկ Զուգիչը կարևորել է նաև ԵԱՀԿ-ՀՀ կառավարություն հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը, ինչպես նաև կարիքների շուրջ բաց երկխոսությունը: 

Հավելենք, որ ծրագրի շրջանակում, մայիսի 27-31-ը ԵԱՀԿ փորձագիտական խումբը Հակակոռուպցիոն մարմնի տեսլականի նախանշման շուրջ առաջարկություններ կազմելու նպատակով հանդիպումներ է ունենում նաև  շահագրգիռ այլ պետական մարմինների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]