Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել. Եվրահանձնաժողով


ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան առաջվա պես հեռանում Է Եվրամիությունից, ինչի կապակցությամբ հանրակցությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի ընդլայնման քաղաքականության վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան հաշվետվության մեջ:

«Թուրքիան շարունակում Է հեռանալ Եվրամիությունից՝ լրջորեն նահանջելով օրենքի գերակայության եւ հիմնական իրավունքների բնագավառում եւ թուլացնելով քաղաքական համակարգի հավասարակշռությունը սահմանադրական ուղղման ուժի մեջ մտնելու պատճառով»,-նշել Է Եվրահանձնաժողովը, ընդգծելով, որ «Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, հետեւաբար, փաստորեն փակուղի են մտել»: «Եվ բանակցային գործընթացի հետագա եւ ոչ մի գլուխ չի կարող դիտարկվել բացման կամ փակման համար»,-ասված Է հաշվետվության մեջ:

Դրա հետ մեկտեղ ԵՀ-ն նշում Է, որ «Թուրքիան ԵՄ-ի հանգուցային գործընկերն Է եւ հանրակցությանն անդամակցելու թեկնածու երկիր»: «Երկխոսությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, շարունակվում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական բնագավառներում, այդ թվում՝ միգրացիայի եւ փախստականների աջակցման ոլորտում»,-հավելել Է ԵՀ-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ