1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Բանանց»-ը նոր մրցաշրջանում հանդես կգա նոր անվանմամբ

«Բանանց»-ը նոր մրցաշրջանում հանդես կգա նոր անվանմամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը 2019/20 մրցաշրջանում հանդես կգա նոր անվանմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ակումբի սեփականատերը` Ջևան Չելոյանցը: «Բանանց»-ը կվերանվանվի «Ուրարտու»: Անվանումը քվեարկության արդյունքում ընտրել են երկրպագուները:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը հիմնադրել է 1992 թվականի հունվարի 20-ին` ներկայացնելով Կոտայքի մարզը: «Բանանցն» անվանակոչվել է հիմնադիր Սարգիս Իսրայելյանի հարազատ գյուղի անունով:

Առաջին մրցաշրջանում թիմը նվաճել է Հայաստանի գավաթը, իսկ առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

1995 թվականից «Բանանցը» դուրս է եկել Հայաստանի առաջնությունից, սակայն ակումբը վերածնունդ է ապրել 2001 թվականից:

2005 թվականին «Բանանց» ֆուտբոլային ակումբը ունեցավ իր մարզաբազան: Էդուարդ Գրիգորյանի անվան ֆուտբոլի հանրապետական մարզադպրոցը իր ամբողջ տարածքով ու խաղադաշտերով անցավ «Բանանց» ֆուտբոլային ակումբին:

2007 թվականին «Բանանցն» իր պատմության ընթացքում երկրորդ անգամ է նվաճել Հայաստանի գավաթը՝ եզրափակիչ խաղում 3-1 հաշվով առավելության հասնելով «Արարատի» նկատմամբ:

2013/14 մրցաշրջանում Բանանցն առաջին անգամ արժանացավ Հայաստանի չեմպիոնի տիտղոսին: Մրցաշրջանի 28 տուրերում Բանանցը վաստակեց 50 միավոր և երեք միավորով գերազանցեց մոտակա հետապնդող թիմերին:

1992, 2007 և 2015/16 մրցաշրջաններում «Բանանցը» դարձել է Հայաստանի գավաթակիր, իսկ 2014 թվականին նվաճել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]