Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Xiaomi-ն «ֆլագմաններ սպանող» սմարթֆոն Է թողարկել

Xiaomi-ն «ֆլագմաններ սպանող» սմարթֆոն Է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi ընկերությունը ներկայացրել Է Redmi K20 Pro սմարթֆոնը: Անվանումը վերծանվում Է որպես Killer, եւ ընկերությունն այն ներկայացնում Է որպես «ֆլագմաններ սպանող», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սմարթֆոնն ստացել Է 6,39-դյույմանոց AMOLED-Էկրան՝ 2340х1080 կետ լուծաչափով: Նաեւ Էկրանի տակ գտնվում Է մատնադրոշմների սքաները, իսկ ճակատային խցիկը դուրս Է գալիս վերին կողաճակատից: K20 Pro-ն հանդերձվել Է Snapdragon 855 պրոցեսորով՝ 6/8 գիգաբայթ գործառական եւ 64/128/256 ներսարված հիշողությամբ:
Արտաշարժ ճակատային խցիկն ունի 20 մեգափիքսել լուծաչափ: Հետին պատին գտնվում Է երեք մոդուլ՝ 48, 8 եւ 13 մեգափիքսել լուծաչափով: 4000 միլիամպեր-ժամ ունակությամբ կուտակիչը ապահովում Է 27 վատ հզորությամբ արագ լիցքավորում:
Նվազագույն լրակազմով հեռախոսն արժե 2,5 հազար յուան, իսկ 8 եւ 256 գիգաբայթ տարբերակով՝ 3 հազար յուան:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]