1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեւանցի եռամարտիկները հաղթանակով են վերադարձել ուժային եռամարտի աշխարհի առաջնությունից

Սեւանցի եռամարտիկները հաղթանակով են վերադարձել ուժային եռամարտի աշխարհի 
առաջնությունից

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :-Մայիսյան հաղթանակների շարքը սեւանցի եռամարտիկներ Վարազդատ Հակոբյանը եւ Սամվել Հունանյանը լրացրեցին մարզական հերթական հաղթանակներով, որ գրանցեցին Ուկրաինայի Լուցկ քաղաքում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, վերջերս Լուցկում տեղի ունեցավ ուժային եռամարտի աշխարհի առաջնություն, որին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեցին սեւանցի եռամարտիկներ, Սեւանի մարզադպրոցի նախկին սան, այժմ մարզիչ Վարազդատ Հակոբյանը եւ նույն մարզադպրոցի սան Սամվել Հունանյանը:

«Վարազդատ Հակոբյանը դեռեւս անցած տարի, Լուցկում մասնակցելով եռամարտի աշխարհի առաջնությանը, նվաճել էր չեմպիոնի կոչում, իսկ այժմ մասնակցում էր՝ կրկնակի չեմպիոն դառնալու ակնկալիքով: Մարզիկը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը եւ մեծահասակների առաջնությունում դարձավ առաջին մրցանակակիր` նվաճելով ոչ միայն ոսկե մեդալ եռամարտի 445 կգ արդյունքով, այլ նաև` կրկնակի չեմպիոնի տիտղոսը: Վարազդատը, ով նաեւ «Դյուցազնագրքի» հերոս է եւ բազմիցս է սեւանցիներին հպարտանալու եւ ոգեւորության պահեր պարգեւել, իր հաղթանակի մեջ կարեւորում է նաեւ այն մարդկանց դերը, ում շնորհիվ կարողացավ մասնակցել հերթական առաջնությանը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ Վարազդատին աջակցեցին Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Սեւանի ոստիկան վետերանների նախագահ Գեղամ Ավետիսյանը, «Գեղամա» հեռուստաընկերության հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարյանը: Հայաստանի հավաքականի սեւանցի մյուս մասնակիցը` Սամվել Հունանյանը, իր ուժերը չափեց մինչեւ 23 տարեկանների առաջնությունում ու նվաճեց երկրորդ մրցանակային տեղը: Փոխչեմպիոնի ճանապարհը նա հարթեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի աջակցությամբ: Մեր մարզիկների դիմավորումն էլ տեղի ունեցավ հանդիսավոր պայմաններում: Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը, ով մշտապես մարզիկների կողքին է, «Զվարթնոց» օդանավակայանում նրանց վերադարձը դարձրեց հիշարժան: Օրեր անց տղաներին սպասվում է ընդունելություն Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից»-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]