1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռաֆայել Բաբայանը՝ շախմատի Գեղարքունիքի մարզային առաջնության հաղթող

Ռաֆայել Բաբայանը՝ շախմատի Գեղարքունիքի մարզային առաջնության հաղթող

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գավառի շախմատի տանը կայացավ Գեղարքունիքի մարզի   շախմատի 2019 թվականի  մարզային առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության տոնին եւ Մայիսյան հերոսամարտերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, առաջնությունում հաղթող է ճանաչվել Ճամբարակ համայնքը ներկայացնող Ռաֆայել Բաբայանը:  Մարզային առաջնությունն  անցկացվեց  մեկ փուլով, որին մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սեւանի եւ Սարուխանի  մասնաճյուղերում կազմակերպված մրցումներում երեք մրցանակային տեղեր գրաված շախմատիստները:

«Այն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Առաջնությունն անհատական էր: Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրված էր 25  րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Առաջնությունն անցկացրեց եւ արդյունքներն ամփոփեց մարզային մրցավարական հանձնաժողովը: Մրցումների գլխավոր  մրցավարն էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում Հայաստանի շախմատի  ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Վեց խաղափուլերում ծավալված հետաքրքիր եւ անզիջում պայքարում առաջին տեղը գրավեց ճամբարակցի Ռաֆայել Բաբայանը, երկրորդ տեղում էր վարդենիկցի Ավետիք Սարգսյանը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց սեւանցի Արմեն Վարդանյանը:  

Մարզային  առաջնությունում  1-ին, 2-րդ եւ 3-րդ  տեղ  գրաված շախմատիստներին  հանձնվեցին   հավաստագրեր եւ հուշամեդալներ»,-ներկայացրեց Գեղամ Չարվադարյանը:

    Առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած երկու շախմատիստներ կմասնակցեն մայիսի 29-ից հունիսի 5-ը Աբովյան քաղաքում անցկացվող Հայաստանի  2019 թվականի  տարածաշրջանային առաջնությանը

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]