1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանի խորհրդարանի խոսնակը խորհուրդ չի տալիս Սահակաշվիլիին իշխանություն տալ Ուկրաինայում

Վրաստանի խորհրդարանի խոսնակը խորհուրդ չի տալիս Սահակաշվիլիին իշխանություն տալ Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին համարում Է արկածախնդիր եւ Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ Է տալիս նրան չնշանակել որեւիցե պաշտոնի: Մայիսի 28-ին այս մասին խորհրդարանի խոսնակը հայտարարել Է Վրաստանի Maestro հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ոչ մի դեպքում ուկրաինացի բարեկամներին խորհուրդ չԷի տա նման որոշում կայացնել (Սահակաշվիլիիին պաշտոնի նշանակել): Մենք գիտենք, թե ինչով վերջացավ նման որոշման ընդունումը նախորդ դեպքում, եւ այժմ արդյունքը կլինի նույնը, քանի որ խոսքը վերաբերում Է արկածախնդրի նշանակմանն ինչ-որ պաշտոնի»,- ասել Է Կոբախիձեն: Մայիսի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղյալ Է հայտարարել պետության նախորդ ղեկավար Պյոտր Պորոշենկոյի հրամանագիրը Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին: Հրամանագրի ստորագրումից հետո Սահակաշվիլին ինքը հայտարարել Է, որ մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին կվերադառնա Կիեւ: Նա խոստացել Է, որ Ուկրաինայում կաջակցի Զելենսկու բարենորոգումներին, այլ ոչ թե կիրականացնի իր քաղաքական հավակնությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]