Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բաքվում հատուկ ուշադրության են արժանանում Մխիթարյանի մարզաշապիկով «Արսենալ»-ի երկրպագուները

Բաքվում հատուկ ուշադրության են արժանանում Մխիթարյանի մարզաշապիկով 
«Արսենալ»-ի երկրպագուները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի քաղաքային ոստիկանությունը հատուկ ուշադրության է արժանացնում Լոնդոնի «Արսենալ»-ի այն երկրպագուներին, ովքեր կրում են Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համացանցում մեծ տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ Բաքվում զբոսնող «Արսենալ»-ի երկրպագուին կանգնեցնում է ադրբեջանցի ոստիկանը, քանի որ ֆուտբոլասերը Մխիթարյանի մարզաշապիկով է, այնուհետ հանգիստ է թողնում երկրպագուին:

Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչը: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձրել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]