Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խուան Մարտին դել Պոտրոն հաղթահարեց «Ռոլան Գարոս»-ի առաջին փուլի արգելքը

   Խուան Մարտին դել Պոտրոն հաղթահարեց «Ռոլան Գարոս»-ի առաջին փուլի արգելքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի առաջնության երկրորդ շրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում դել Պոտրոն մրցում էր Չիլիից Նիկոլաս Ջարիի հետ: 2 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում արգենտինացին հաղթեց 3:6, 6:2, 6:1, 6:4 հաշվով:

Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոս»-ը, «Մեծ սաղավարտ»-ի 4 մրցաշարերից՝(ԱՄՆ բաց առաջնություն, Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն) միակն է, որն անցկացվում է հողածածկի (գրունտ) վրա: «Ռոլան Գարոս»-ն անցկացվում է 1891 թվականից ի վեր և անվանումը ստացել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսի պատվին։ Տղամարկանց հանդիպումները բաղկացած են հինգ սեթերից, առանց թայբրեյքի հինգերորդ սեթում: 128 տարվա պատմություն ունեցող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է: Կանանց մենախաղում 2018 թվականին հաղթանակ տոնել է Սիմոնա Հալեպը: Ռաֆայել Նադալը ամենաշատն է հաղթել Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ 11 անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]