Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Եվրոպայի լիգայի «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչից առաջ

 Եվրոպայի լիգայի «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչից առաջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում երկար դադարից հետո առաջին անգամ կմրցեն անգլիական երկու թիմեր` Լոնդոնի «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմության մեջ սա Եվրոպայի լիգայի երրորդ եզրափակիչն է, որտեղ կմրցեն նույն ֆեդերացիան ներկայացնող թիմեր: Առաջին նման հանդիպումը կայացել է 2011 թվականին «Պորտու»-ի և «Բրագա»-ի, այնուհետ 2012 թվականին «Ատլետիկո»-ի և «Ատլետիկ»-ի միջև:

Բնական է, որ այս թիմերը բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, սակայն եվրագավաթների շրջանակներում թիմերը մրցել են մեկ անգամ, որտեղ հաղթել է «Չելսի»-ն. այս հանդիպումը կայացել է Չեմպիոնների լիգայի 2003/04 մրցաշրջանում:

19 տարի շարունակ հանդես գալով Չեմպիոնների լիգայում` «Արսենալ»-ը մասնակցեց Եվրոպայի լիգային:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչը: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձրել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]