Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սարդարապատում կբացվի Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթող

Սարդարապատում կբացվի Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթող

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պաքարի պատմության թանգարանում մայիսի 28-ին հանդիսավոր արարողությամբ կբացվի Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթող: Վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված համալիրը կառուցված` Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի բարերարությամբ, հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը եւ քանդակագործ Արտակ Համբարձումյանը: Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց ճարտարապետը` հուշարձանը տեղադրվել է զանգաշտարակի մոտակայքում, այնտեղ, ուր թաղված են արցախյան ազատամարտիկները: Խորհրդանշական սինվոլներն են` սուրը, արծիվները, հավերժության խորհրդանիշը: «Հուշարձանի մեջտեղում հավերժությունից «ծնվող» սուրն է, որը հաղթանակներով եկել է դարերով: Խորհրդանշում է մեր պատմության փառահեղ էջերը, ազատությունը: Թուրը` աջ եւ ձախ կողմերից «պաշտպանում» են երկու արծիվները, որոնք իրենց հերթին խորհրդանշում են սահմանին կանգնած խաղաղություն պաշտպանող զինվորներին: Հուշարձանի կենտրոնում հավերժության նշանն է: Թուրը ծնվելով հավերժությունից` երկնասլաց մխրճվում է երկինք: Թրի գաղափարը գալիս է Ռաֆայել Իսրայելյանի չիրագործված նախագծից, ըստ որի` զանգաշտարակների փոխարեն դա պիտի լիներ: Այս հուշակոթողը կարծես գալիս է համալրելու, ինչու չէ նաեւ ամբողջացնելու Իսրաելյանի նախագիծը»,-մանրամասնեց Ասատրյանը:

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am