Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոևան առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում

Օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոևան առաջին անգամ մենահամերգով հանդես կգա 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ սոպրանո Վերոնիկա Ջիոևան երևանյան մենահամերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) կատարելու է հայտնի օպերային և օպերետային արիաներ, զուգերգեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգը տեղի կունենա հունիսի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Ես չափազանց ուրախ եմ, որ երգելու եմ այս փառահեղ երկրում այս հրաշալի մարդկանց համար: Մշտապես  հիացել եմ հայ ժողովրդով: Իմ ստեղծագործական կյանքում հաճախ եմ առնչվել հայ երաժիշտների հետ և,  կարծում եմ, որ նրանք հրաշալի, գեղեցիկ ձայներ ունեն»,- մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչուհին:

Անդրադառնալով համերգային ծրագրին` Ջիոևան շեշտեց, որ կատարելու է Մոցարտի, Վերդիի, Պուչինիի ստեղծագործությունները: Երգչուհու հետ ելույթ է ունենալու երիտասարդ օպերային երգիչ Սերգեյ Ստեփանյանը:

Խոսելով Էդուարդ Թոփչյանի հետ համագործակցության մասին` Ջիոևան նշեց, որ Թոփչյանը խելացի երաժիշտ է: «Ինձ դուր է գալիս  նրա ճաշակը: Նա հասկանում  է ձայներից ու հրաշալի գիտի իր գործը»,-ընդգծեց սոպրանոն:

Երգչուհին պատմեց, որ իր  հայրը հրաշալի ձայն է ունեցել և երազել է, որ դուստրը երգչուհի դառնա:

«Եթե ես ունենայի ընտրելու հնարավորություն, կրկին այս մասնագիտությունը կընտրեի: Հայրս իմ առաջին քննադատն է, նա մշտապես ունկնդրում է իմ ելույթները, հաճախ հուզվում: Նրա կարծիքն ինձ համար շատ կարևոր է»,-խոստովանեց Ջիոևան:

Վերոնիկա Ջիոևայի թավշյա տեմբրի մասին գրել են երաժշտական աշխարհի հեղինակավոր քննադատները: Նրա կատարումները բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ:

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, լսելով Ջիոևայի կատարումը, ասել է. «Նրա ձայնն այնքան շքեղ է, ասես թանկարժեք «Ռոլս-Ռոյս» լինի: Այն պետք է հնչի աշխարհի լավագույն թատրոններում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]