Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պեկինը եւ Շանհայը մտել են աշխարհի առավել ինովացիոն քաղաքների տասնյակը

Պեկինը եւ Շանհայը մտել են աշխարհի առավել ինովացիոն քաղաքների տասնյակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինը եւ Շանհայը մտել են աշխարհի ամենաինովացիոն քաղաքների տասնյակը: Այդ մասին, ինչպես մայիսի 27-ին հայտնել Է «Չժունգո սինվենվան» լրատվական պորտալը, ասված Է զեկույցում, որը ներկայացվել Է Շանհայում կայացած «Փուցզյան» ինովացիոն համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զեկույցը պատրաստվել Է այն վարկանիշի հիման վրա, որը կազմվել Է Շանհայի հետազոտական ինստիտուտների կողմից՝ Springer Nature հրատարակչական ընկերության հետ համագործակցությամբ: Վարկանիշը պատրաստվել Է աշխարհի ամենաազդեցիկ 82 գիտական հրատարակություններում, ներառյալ Nature-ը, Science-ը եւ Cell-ը, 2012-ից մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակաշրջանում հրապարակումների ուսումնասիրման արդյունքներով: Հավաքված տվյալների հիման վրա հաշվարկվել Է գլոբալ ինովացիայում այս կամ այն քաղաքի ներդրումը այն բանի հաշվառմամբ, թե որտեղ Է գտնվել հետազոտական այն կառույցը, որը ներկայացնում Էր հոդվածի հեղինակը: Աշխարհի քսան քաղաքներ են ներառվել նրանց ցուցակում, որոնք հանգուցային գլոբալ ինովացիաների աղբյուրներ են դարձել գիտության եւ տեխնիկայի բնագավառում: Վարկանիշը գլխավորել Է Նյու Յորքը: Երկրորդ եւ երրորդ տեղերը բաժանել են Բոսթոնը եւ Պեկինը: Շանհայը տեղ Է գրավել յոթերորդ հորիզոնականում: Առաջին տեսնյակում են նաեւ Սան-Ֆրանցիսկոն, Տոկիոն, Փարիզը, Լոս-Անջելեսը, Սեուլը եւ Լոնդոնը: Վարկանիշում ամենաազդեցիկ հետազոտական հաստատություն Է ճանաչվել Հարվարդի համալսարանը: Պեկինի համալսարանը եւ Ցինխուայի համալսարանը յոթերորդ եւ տասներորդ դիրքերում են:

Շանհայի Ֆուդանի համալսարանը եւ Տրանսպորտի համալսարանը հաստատվել են համապատասխանաբար 21-րդ եւ 29-րդ տեղերում: Առավել մեծ թվով գիտական հայտնագործությունների բաժնում առաջատար դիրք Է զբաղեցրել Սան Ֆրանցիսկո քաղաքը (12 գիտական հայտնագործություն): Պեկինը եւ Շանհայը հետազոտության մեջ նշվել են համապատասխանաբար երեք եւ երկու հայտնագործություններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]