1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Խորհրդարանական ընտրությունները բեւեռացրել են Բելգիայի հարավն ու հյուսիսը

Խորհրդարանական ընտրությունները բեւեռացրել են Բելգիայի հարավն ու հյուսիսը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի դաշնային խորհրդարանի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին քաղաքական բեւեռացումը ֆրանսախոս հարավի, որը քվեարկել Է ձախերի եւ ծայրահեղ ձախերի օգտին, եւ երկրի ֆլամանդական հյուսիսի միջեւ, որն ընտրել Է ազգայնականներին, որոնք արդեն հայտարարել են համադաշնության անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեղամասերի բոլոր քվեաթերթիկների տվյալների ամփոփման եւ ստորին պալատում տեղերի բաշխման նախնական կանխատեսման համաձայն, որն ունի 150 պատգամավոր, ամենից շատ տեղեր կստանան «Նոր ֆլամանդական դաշինքի» ազգայնականները (25 պատգամավոր, քվեների 16 տոկոսը), եւս 18-ը՝ «Ֆլամանդական շահի» ծայրահեղ աջերը (քվեների 11,95 տոկոսը): Նրանք բոլորը ներկայացնում են երկրի տնտեսապես զարգացած հյուսիսը: Ըստ որում երկրի հարավը՝ Վալոնիան, գերադասել Է քվեարկել ձախերի օգտին. սոցիալիստները կստանան 20 մանդատ, իսկ «Բելգիայի աշխատանքի կուսակցության» ծայրահեղ ձախերը՝ եւս 12-ը: Ընդհանուր առմամբ տարբեր ձախ կուսակցություններ ընտրություններում ստացել են քվեների շուրջ մեկ քառորդը: Բացի դրանից, ավելի շատ աթոռներ են ստանում «կանաչները». 21 մանդատ երկու կուսակցությունների համար: Էապես թուլացել են լիբերալ «Ռեֆորմիստական շարժման» դիրքերը, որը միակ ֆրանսալեզու քաղաքական ուժն Էր նախորդ կոալիցիոն կառավարությունում (այժմ 14 պատգամավոր, ինչը վեցով պակաս Է, քան նախորդ ընտրությունների արդյունքներով): Ընտրությունները ցույց տվեցին երկրում քաղաքական բեւեռացման ուժգնացումը. «Ֆլամանդական շահի» ծայրահեղ աջերի (միանգամից 15 մանդատով ավելի) եւ «Բելգիայի աշխատանքի կուսակցության» ծայրահեղ ձախերի (12 նոր մանդատ) զգալի առաջընթացը: Ըստ որում դասական եւ կենտրոնամետ կուսակցությունների մեծ մասն ավելի քիչ ձայներ են ստացել այս ընտրություններում:

Սպասվում Է, որ նոր կառավարող կոալիցիայի կազմումը դյուրին չի լինի: «Նոր ֆլամանդական դաշինքի» առաջնորդ, հյուսիսում հանրաճանաչ քաղաքական գործիչ Բարտ Դե Վեվերն արդեն հայտարարել Է, որ տարբեր քաղաքական գերադասությունների պայմաններում անհրաժեշտ Է բարձրացնել երկրում համադաշնության ստեղծման հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]