Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի համաձայնագրի վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի 
համաձայնագրի վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից դրա վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. մինչ այդ կգործի վիզաների առկա համակարգը։ Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

-Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները մայիսի 25-ին ստորագրեցին սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիր: Կարող եք նշել, թե երբ հնարավոր կլինի ակնկալել այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

-Գիտեք, ստորագրված միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում երկու պետությունների կողմից դրա վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո։ Տվյալ համաձայնագրի առնչությամբ նշեմ, որ երկու կողմից այդ ընթացակարգերի ավարտից հետո ԱԳՆ֊ն հանրությանը կիրազեկի համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվա մասին: Մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը երկու երկրների միջև դեռևս գործում է վիզաների առկա համակարգը:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի Երևանում մայիսի 26-ին կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության  և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնց թվում է «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]