Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանի՝ օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուն

Օպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանի՝ օպերային թատրոնի 
կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը մայիսի 27-ին ժողով է հրավիրել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելու դեմ իր բողոքն արտահայտելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնի աշխատանքային կոլեկտիվի անդամները նշում են, որ թատրոնի ֆինանսավորումը հյուրախաղերի մասով կրճատվել է Նազենի Ղարիբյանի ակտիվ մասնակցությամբ: 

Նրանք նշում են, որ կարելի էր կոլեկտիվի հետ խորհրդակցել կառավարման խորհրդի նախագահ ընտրելուց: Օպերային թատրոնի աշխատակիցները Նազենի Ղարիբյանին համարում են մարդ, ով ճանաչում է թատրոնը միայն բողոքներով:

Կոլեկտիվի անդամներն առաջարկում են նոր ընտրություն կազմակերպել:

Մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով: Քվեարկության արդյունքներով՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, իսկ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար:

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանն օրեր առաջ վարչական դատարան էր դիմել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումը, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 3-ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցադիմումը մակագրվել է մայիսի 23-ին՝վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]