Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ կապված կառույցում ճգնաժամ չի եղել. Թիմուր Ուրազաև

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ կապված կառույցում ճգնաժամ 
չի եղել. Թիմուր Ուրազաև

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ կապված կառույցում ճգնաժամ չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մայիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

«Միգուցե եղել են անդամ երկրների կողմից հարցի հետ կապված տարբեր մոտեցումներ, սակայն, ընդհանուր առմամբ, ճգնաժամ որպես այդպիսին չի եղել: Ինչ վերաբերում է հարցին, թե մայիսի 22-ը կարող ենք համարել ճգնաժամի հաղթահարման ամսաթիվ, ապա ես նորից եմ ասում, մեզ համար ճգնաժամ որպես այդպիսին չի եղել: Թեկնածուն Ղազախստանից չէ, մենք պարզապես հայտնել մեր կարծիքը, իսկ մայիսի 22-ին, որքան ես գիտեմ, հայկական կողմն է հայտարարել, որ հարցը կարգավորված է, կարելի է առաջ շարժվել: Մենք առաջ ենք շարժվում ինչպես մինչև մայիսի 22-ը, այնպես էլ դրանից հետո: ՀԱՊԿ-ի քարտուղարությունը այս ընթացքում չի դադարել աշխատել: Բուռն քննարկումներ, էմոցիոնալ խոսակցություններ եղան մեդիայում, հասարակական հատվածում, միգուցե դա հայաստանյան ներքաղաքական իրադարձություններով էր պայմանավորված»,-ասաց դեսպանը:

Մայիսի 22-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը նեղ կազմով անցկացված նիստում որոշել է 2020 թվականի հունվարի 1-ի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկման դնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի սկզբին ազատվել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 

ՀՔԾ-ն քննիչի կողմից հուլիսի 27-ին միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարան ժամանած Խաչատուրովը հայտնել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները: 2018 թվականի հուլիսի 28-ին Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի համար 5 մլն դրամ գրավ է մուծվել: Նրա խափանման միջոցը փոխվել է և ազատ է արձակվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]