Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բժիշկները տղամարդու աղիներում յոթ գդալ, դանակ եւ ատամի երկու խոզանակ են հայտնաբերել

Բժիշկները տղամարդու աղիներում յոթ գդալ, դանակ եւ ատամի երկու խոզանակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մանդիի օկրուգի բժիշկները հիվանդի աղիներից խոհանոցային պարագաների մի ամբողջ հավաքանի են հանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բրիտանական The Sun հրատարակությունը: Անհայտ մնալ ցանկացած տղամարդը գանգատվել Է որովայնի սաստիկ ցավերից եւ տեղափոխվել Է Լալ Բահադուր Շաստրիի անվան պետական բժշկական քոլեջ:

Բժիշկները ռենտգեն են արել եւ նրա աղիներում հայտնաբերել բազմաթիվ օտարածին մարմիններ: Հիվանդին անհապաղ վիրահատության են ուղարկել: Վիրահատության ընթացքում մասնագետները հեռացրել են յոթ փոքր պողպատե գդալ, երկու ատամի խոզանակ, երկու փոքր պտուտակիչ, փոքր դանակ եւ ձող: Նրանք ապշել Էին, որ հիվանդը ողջ Է մնացել դանակը կուլ տալուց տետո: Բժիշկները նաեւ ենթադրություն են արել, որ տղամարդը տառապում Է Պիկի հիվանդությունից՝ սնվելու կարգի խանգարումից, որի դեպքում մարդն ուտում Է բաներ, որոնք նախատեսված չեն սննդի մեջ օգտագործման համար: Այս պահին հիվանդն օրհասական վիճակում գտնվում Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժիշկները հույս ունեն, որ նա շուտով կսկսի ապաքինվել: Մայիսին ավելի վաղ հաղորդվել Էր, որ Հնդկաստանում բժիշկները տեղացի բնակչի մարսողության օրգաններից հարյուրավոր մեխեր են հանել: Հիվանդը գտնվում Է կայուն վիճակում, նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Բժիշկների խոսքով՝ այդ մետաղական մեխերը չեն ծակել նրա օրգանները, այլապես դա մահվան կհանգեցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]