Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տայվանցի դերասանուհին 30 տարվա ընթացքում ոչ մի օրով չի ծերացել, թեեւ նա արդեն 50-ն անց Է

Տայվանցի դերասանուհին 30 տարվա ընթացքում ոչ մի օրով չի ծերացել, թեեւ նա արդեն 50-ն անց Է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեֆանի Սյաոն իր դերասանական կարիերան սկսել Է հեռուստատեսությունում 1989 թվականին: 30 տարի անց նա համարվում Է Ասիայի ամենահաջողակ դերասանուհիներից մեկը, բայց փառքի հասնելու երկար ճանապարհը ոչ մի կերպ չի ազդել նրա արտաքնի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տայվանցի դերասանուհին Համացանցի օգտատերերին ցնցել Է իր ծաղկուն արտաքնով եւ բարետես կազմվածքով:

Նրա նոր լուսանկարները վիրուսային են դարձել այն բանից հետո, երբ Ցանցում արձանագրեցին, որ Ստեֆանիի դեմքը հեռուստաԷկրաններին երեւում Է արդեն 30 տարի, բայց նա այնպիսի տեսք ունի, ասես հենց նոր Է 20 տարին բոլորել, հայտնում Է Daily Mail-ը: Ստեֆանին ծնվել Է Սինբեյ քաղաքում 1968 թվականին. նա երգչուհի Վալերիայի եւ հոլիվուդյան դերասանուհի Ջիլիան Անդերսոնի՝ «Գաղտնի նյութեր» սերիալի աստղի հասակակիցն Է: Նրանք բոլորն արդեն տոնել են իրենց 50-ամյա հոբելյանը: Բայց միայն տայվանցի աստղին են շարունակում որպես ուսանողուհու ընկալել: 1989 թվականին նկարահանվելով ռոմանտիկական դրամայում, նա շուտով հռչակվեց ամբողջ Ասիայում: Ստեֆանին մեկ անգամ չԷ, որ ճանաչվել Է Տայվանի ամենագեղեցիկ կինը: Բացի այդ, նա չինական Weibo ցոցցանցի իսկական աստղ Է: Այնտեղ Ստեֆանին 344 հազարից ավելի բաժանորդ ունի, որոնց նա պատմում Է իր առօրյա կյանքի մասին եւ պարբերաբար ներկայացնում մարզասրահում արված լուսանկարները: Աստղը պնդում Է, որ ինքը երիտասարդ աղջկա սիրտ ունի. եւ այդ ամենը՝ յոգայի շնորհիվ, որով նա զբաղվում Է արդեն տասը տարի: Բացի այդ, դերասանուհին սիրում Է լողը, իրեն շրջապատում Է սենյակային բույսերով եւ ընտանի կենդանիներով: Իր հավերժ երիտասարդության գլխավոր գաղտնիքը Ստեֆանին համարում Է բուսակերությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]