1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն  ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի  պատվիրակությանը՝ Էվա Միլիսի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել օրակարգային երեք հիմնական հարցերի՝ արդարադատության տարածաշրջանային հարցմանը, արդարադատության ոլորտի ուսումնասիրությանը  և «Զարգացման քաղաքականության գործառնություն» վարկային ծրագրին:

Փոխնախարարը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը ներկայում մշակում է առաջիկա երեք տարիների Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որն առաջիկայում ներկայացվելու է հանրային քննարկման:

Քննարկման օրակարգային հարցերի շրջանակում Էվա Միլիսը տեղեկացրել է, որ համագործակցության ձևաչափով նախատեսում են անդրադառնալ արդարադատության համակարգի կառավարման, մարդկային ռեսուրսների, ենթակառուցվածքի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ընդհանուր համակարգի կատարողականի գնահատման խնդիրների ուսումնասիրմանը:

Փոխնախարար Խաչիկյանի հետ համաձայնեցվել են հետագա համագործակցության առաջնահերթություններն՝ ըստ ժամանակահատվածների, և նախատեսվող ուսումնասիրությունների ներառականության շրջանակները:

Հանդիպման ավարտին Տիգրան Խաչիկյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության կողմից սերտ համագործակցության հանձնառությունը՝ նպատակ ունենալով ապահովել դատաիրավական բարեփոխումների շարունակականությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]