1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն ԱՄՆ-ում հանդիպումների արդյունքում հավաքագրել է 600 հազար դոլար

 «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն ԱՄՆ-ում հանդիպումների 
արդյունքում հավաքագրել է 600 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների արդյունքում հավաքել է 600 հազար դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

«Այցի շրջանակում եղել ենք Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Մեմֆիսում և Նյու Յուրքում։ Ունեցանք գալա ընթրիքներ: Եվ հիմնադրամի համար հիմնական դրամահավաքն արվեց հենց այդ գալա ընթրիքների միջոցով, որտեղ ներկայացվեց «Ժպիտների քաղաք»-ի գործունեությունը: Պատմեցինք, թե ինչ ենք անում, ինչ նախագծեր ունենք հետագայւմ: Ընդհանուր առմամբ, հավաքագրվեց մոտ 600 հազար դոլարի կարգի գումար: Դրանք հավաքագրելու և փոխանցելու հետ կապված գործընթացներ կան դեռ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կստանանք գումարը»,-ասաց Դեմիրճյանը:

Այցի կարևորագույն կետերից մեկը նա համարեց Մեմֆիսում Սուրբ Հուդա մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոն այցը: Հիվանդանոցն այսօր աշխարհում լավագույններից է համարվում, և ստեղծվել է Սուրբ Հուդայի գլոբալ միությունը, որտեղ Հայաստանը հանդես է եկել որպես առաջին անդամակցող երկիր: Դեմիրճյանի խոսքով՝ միության շրջանակներում տարատեսակ համագործակցություններ կունենանք թե վերապատրաստման, թե հետազոտական աշխատանքների առումով:

Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ապրիլի սկզբին երկու հիմնադրամների գործադիր տնօրեների հետ ԱՄՆ էր այցելել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]