Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կայացել է Ղազախստանի նախագահի և ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը

 Կայացել է Ղազախստանի նախագահի և ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան 
Սարգսյանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Հանրապետության նախագահ  Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tengrinews.kz կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության զարգացման արդի հիմնահարցերը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, որը նվիրված է Ղազախստանի՝ ԵԱՏՄ-ի պայմանագրի ստորագրման հինգերորդ տարեդարձին:

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն անդրադարձել է Միության անդամ երկրների բազմակողմանի փոխգործակցության խորացման անհրաժեշտությանը:

Մայիսի 29-ին Նուր-Սուլթանում տեղի կունենա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը` նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի նախագահությամբ: Հանդիպմանը կմասնակցեն Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]