Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիտվայի նախագահական ընտրություններում հաղթել Է Գիտանաս Նաուսեդան

Լիտվայի նախագահական ընտրություններում հաղթել Է Գիտանաս Նաուսեդան


ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ Է տարել անկախ թեկնածու Գիտանաս Նաուսեդան՝ ընտրողների ձայների 65,86 տոկոս արդյունքով: Այդ մասին վկայում են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նաուսեդան տնտեսագետ Է եւ ավելի վաղ Լիտվայի բանկի վարչության անդամ Էր. քաղաքականություն Է եկել մասնավոր բանկային սեկտորից: Պաշտոնապես նա կապված չԷ կուսակցություններից որեւԷ մեկի հետ եւ տնտեսության լիբերալ մոդելի կողմնակից Է:
Երկրորդ փուլում նրա մրցակիցը Ինգրիդ Շիմոնիտեն՝ ֆինանսների նախկին նախարարը, Սեյմի պատգամավորը, «Հայրենիքի միություն- Քրիստոնյա դեմոկրատներ» պահպանողական կուսակցությունից թեկնածուն, հավաքել Է ձայների 32,86 տոկոսը:
Նախագակական ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցությունը կազմել Է գրեթե 52,49 տոկոս. մինչդեռ վերջին 15 տարվա ընթացքում այն 52 տոկոսից վեր չԷր բարձրանում: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների մոտավորապես 10 տոկոսը քվեարկել Է վաղաժամկետ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]