Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

«Ալաշկերտ»-ը նոր համալրում ունի մարզչական շտաբում

«Ալաշկերտ»-ը նոր համալրում ունի մարզչական շտաբում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբրահամ Խաշմանյանի շտաբում ընդգրկվել է փորձառու մարզիչ Ալբերտ Սաֆարյանը, ով նախկինում աշխատել է «Բանանցում», «Միկայում», «Գանձասարում» և «Արարատում»:

57-ամյա մասնագետը 2000 թվականին ավարտել է Լեյպցիգի համալսարանի սպորտային գիտությունների ֆակուլտետը, ունի ՈւԵՖԱ-ի PRO կարգի արտոնագիր:

 Ֆուտբոլի Հայաստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը «Փյունիկ»-ն է: Երևանի «Փյունիկ»-ն ունի 60 միավոր: Երկրորդ տեղում 58 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Իսկ եռյակը 52 միավորով եզրափակում է «Բանանց»-ը: 51 միավոր ունի «Ալաշկերտ»-ը, 41՝ «Լոռի»-ն, 36՝ «Շիրակ»-ը, 35՝ «Գանձասար-Կապան»-ը, 25՝ «Արցախ»-ը և վերջին տեղում «Արարատ»-ն է՝ 22 միավոր:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]