Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում հունիսի 3-ից 9-ը կանցկացվի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցատեղի կմեկնեն  Գևորգ Սուքիասյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) և Սամվել Սիմոնյանը (130 կգ): 

Թիմը Իսպանիա կմեկնի հունիսի 1-ին, կվերադառնա՝ 6-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]