1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մակրոնն Ազգային ժողովը չի արձակի Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով

Մակրոնն Ազգային ժողովը չի արձակի Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չԷ երկրի Ազգային ժողովն (խորհրդարանի ստորին պալատ) արձակել Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել Է պետքարտուղար, Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիայը:
«Նախագահը չի արձակի Ազգային ժողովը,-նշել Է նա:-Ընտրությունների արդյունքները դա անել չեն պարտավորեցնում»: Նդիայը նշել Է, որ «երկրում չկա քաղաքական ճգնաժամ»: Ընտրությունները, որոնք ցուցադրում են ընտրողների ակտիվության աճը, նախագահ Մակրոնի պարտությունը չեն»,-ընդգծել Է պետքարտուղարը:
Նդիայն ընդունել Է, որ «Հառաջ, հանրապետություն» կառավարող կուսակցությունը մեկ տոկոսով պակաս ձայն Է ստացել ընտրություններում, քան Մարին լե Պենի «Ազգային միավորումը», սակայն կուսակցությունները նույն քանակությամբ՝ 23-ական մանդատ կունենան Եվրոպական խորհրդարանում:
Հանրապետության ՆԳ նախարարության տարածած տվյալների համաձայն, «Ազգային միավորումը» ձայների 23,31 տոկոս արդյունքով զբաղեցնում Է առաջին տեղը, նրան հաջորդում Է «Հառաջ, հանրապետություն» կառավարող կուսակցությունը՝ ձայների 22,41 տոկոսով: Երրորդ տեղն զբաղեցրել Է ձախ արմատական «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» (EELV) կուսակցությունը՝ 13,47 տոկոսով:
Չորրորդ տեղը բաժին Է հասել «Հանրապետականներին», որոնք հավաքել են 8,48 տոկոս: Ժան-Լյուկ Մելանշոնի «Անկոտրում Ֆրանսիան» ձայների 6,31 տոկոսով զբաղեցրել Է հինգերորդ հորիզոնականը, Սոցիալիստական կուսակցությանը բաժին Է հասել վեցերորդ տեղը. նա ստացել Է 6,19 տոկոս:
Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել հինգ տոկոսի շեմը եւ զրկվել են Եվրախորհրդարանում մանդատների հավակնելու հնարավորությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]